Այսօր՝ հունվարի 10-ին ավտոպատահար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 18:30 սահմաններում Եղեգնաձորի Իսակով 20 տան բնակիչ, պայմանագրային զինծառայող 1989 թվականին ծնված Արսեն Վարդանյանը, վարելով BMW 318 մակնիշի 27 ՕՍ 233 համարանիշի ավտոմեքենան, Եղեգնաձորից դեպի Գլաձոր գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին:
Վթարի հետևանքով՝ Ա.Վարդանյանն ու ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղի բնակիչներ՝ 1989 թվականին ծնված Վահե Սարգսյանը, 1989 թվականին ծնված Սմբատ Գալստյանը և 1987 թվ. ծնված Անահիտ Ստեփանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Արամ Գալստյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի քննչական բաժնի քննչիչ Սամվել Սարգսյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժնի տուգանային հրապարակ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: