Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ լավ է, որ Ձմեռ պապն ու Ձյունանուշն էլ չնշեցին Արտակ Սարգսյանի անունը

Հունվար 10,2012 20:37

Հունվարի 4-ին եւ 5-ին Սունդուկյանի անվան մայր թատրոնում ամանորյա տոնական ներկայացման ժամանակ հեքիաթի հերոսների կողքին ողջ դահլիճը զարդարված է եղել նախկին պատգամավոր, ՍԱՍ գրուպի նախագահ Արտակ Սարգսյանի մեծադիր նկարով: Ամենուրեք՝ նույնիսկ տոմսերի եւ ծրարների վրա նշված է եղել, որ հովանավորը, բարեգործը հենց ինքն է, իր հիմնադրամը: Հաշվի առնելով, որ Աստվածաշունչն ասում է՝ աջ ձեռքդ չպետք է իմանա, թե ինչ է անում ձախդ, այսպիսի բարեգործությունը բուռն քննարկումների տեղիք է տվել Facebook-ում, որտեղ նույնպես հասել են Արտակ Սարգսյանի մեծադիր լուսանկարներից մի քանիսը:

Պարզվում է՝ այդ օրերին թատրոնի բեմի ձախ կողմը զարդարել է բարեգործի նկարը՝ բոյով մեկ, աջ կողմը՝ նրա անուն-ազգանունը: Ընդ որում, այդ հրավիրատոմսերը, որպես նվեր, բաժանվել են Արաբկիր համայնքի մանկապարտեզներում՝ երեխաներին:

Ներկայացումից հետո էլ Արտակ Սարգսյան հիմնադրամի ինտերնետային կայքէջն է ողողվել այդ բարեգործական ակցիայի մասին տեղեկատվությամբ ու Արտակ Սարգսյանի՝ երեխաների հետ փաթաթված լուսանկարներով, ներկայացման տեսանյութերով եւ այլն: Facebook-ում այս առնչությամբ մեկնաբանել են, որ երեխաները էժան են պրծել, հնարավոր է Ձմեռ պապն ու Ձյունանուշն էլ մի քանի անգամ իրենց ելույթում նշեին բարեգործի անունը, ինչը չի եղել:

Նշենք, որ հիմնադրամը, առանց պարզ հաշվարկներ կատարելու, ավելի շատ մարդկանց է հրավիրատոմսեր բաժանել, քան թատրոնի դահլիճը կարող էր տեղավորել: Արդյունքում՝ միջոցառման մասնակիցները պատմում են, որ նույնիսկ օթյակում ծնողներն իրենց փոքրիկ երեխաներին գրկած կանգնած են դիտել ողջ ներկայացումը:

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արտակ Սարգսյանը մտադիր է վերադառնալ քաղաքականություն, ուստի նախընտրական այս շրջանում նման աղմուկով ակցիաներ ու բարեգործություններ կազմակերպելը գուցեեւ պատահական չէ :

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031