Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում «Հայաստան» հանրախանութի դիմացի վերգետնյա կամրջի վրա իրար են բախվել «ՎԱԶ 2121» մակնիշի 29 ԼՍ 362 համարանիշի և «Մերսեդես» մակնիշի 11 ՏԼ 453 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «ՎԱԶ 2121»–ը կողաշրջվել է։
Կարդացեք նաև
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, իսկ նշված հատվածում երթևեկությունը մասամբ դադարեցվել է։
«Մերսեդես»-ը վարել է 51-ամյա Արամ Ասրիյանը, իսկ «ՎԱԶ 2121»–ը վարել է 30-ամյա Լևոն Դավթյանը։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր է ժամանում ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը։ Կարճ ժամանակում ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Գագիկ Շամշյանը հայտնեց նաեւ, որ երկու վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ Մերսեդեսի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում: