Ինչպես տեղեկացրել ենք, Ամանորը սկսվելուն պես անհայտ անձիք գրեթե ամեն օր թալանում են Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող Պարոնյան 59 հասցեի առանձնատունը, որտեղ 13 տարի առաջ հրազենային կրակոցով սպանել էին բիրժայի աշխատակից «Բռիլիանտ Ռաֆի» ընտանիքի բոլոր անդամներին:
Հարևանները ահազանգել էին մեր խմբագրություն` դժգոհելով, որ դատարկ տանը անընդհատ մարդիկ են ֆռֆռում` հատկապես քրքրելով այն սենյակը, որտեղ սպանել են տանտիրոջը: Քանի որ դաժան մարդասպանությունը 13 տարի շարունակ չի բացահայտվել ոստիկանության կողմից, ուստիև և հարևանները կասկածում են, որ անպատիժ մնացած հանցագործները «Բռլիանտ Ռաֆի» տանը դեռ «բրիլիանտ» են փնտրում:
Այսօր տեղեկացանք, որ մեր հրապարակումից անմիջապես հետո, Գյումրու նորանշանակ ոստիկանապետ Շաշիկյանը ոստիկանների է ուղարկել առանձնատուն` հետազոտելու ու գողության մասին համապատասխան արձանագրություն կազմելու նպատակով: Ըստ հարևանների, արձանագրությունն արդեն կազմված է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ