Մարտի 1-ի ողբերգության կատարողների և պատվիրատուների վերաբերյալ մենք մեր տեսակետը բազմիցս հայտնել ենք, և անգամ ամենավերջացած բթամիտները պետք է հասկացած լինեին: Քանի որ պարզվեց՝ որոշ դեպքերում մարդկային բթամտությունը անսահման է, մեկ անգամ ևս կրկնեմ այն, ինչ ասել է մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այս թեմայով. «Ամեն ինչ պետք է անել մարտի մեկյան ողբերգության կատարողներին և պատվիրատուներին բացահայտելու և պատժելու համար: Սա իրապես կարևոր է, որպեսզի մենք կարողանանք պարզ ճակատով նայել մեր ժողովրդին»:
Մարտի մեկյան դեպքերի հիմնական պատճառը դա աթոռի նկատմամբ հոգեկան ակտի չհաղթահարվածությունն էր, իսկ Ծառուկյան Գագիկը աթոռի նկատմամբ հոգեկան ակտի հաղթահարման խնդիր չունի, նա հոգու մարդ է:
Իսկ ինչ վերաբերվում է տխրահռչակ Քոչարյան Անդրանիկին, որի պաշտոնավարությունն, ի դեպ, Շիրակի մարզում հիշում են որպես «բեսպրեդելի», անօրինականության և անբարոյականության կեղտոտ տարիներ, ապա մինչ մարտիմեկյան իրադարձություներից հետո փաստահավաք խմբում հստակ և ուղղորդված պատվերներով տարբեր եզրակացություններ խմբագրելը, կարծում եմ, Քոչարյան Անդոն դեռ պիտի պատասխան տա հոկտեմբերի 27-ի շատ կարևոր մի դրվագի համար: Հիշեցնենք, որ սույն գործչի մտերմուհին էր ԱԺ մուտք գործելու անցաթուղթ իջեցրել մարդասպան Նաիրի Հունանյանի և նրա ոհմակի համար: Եվ Հոկտեմբերի 27-ի զոհերի դիակները դեռ չսառած նույն Անդրանիկ Քոչարյանն էր, որ երկրի նախագահին սպանված հերոսների այլևս թափուր տեղերի համար նրանց արյամբ շաղախված պաշտոնների ցուցակ էր առաջարկել՝ ամենակարևոր պաշտոններից մեկը նախատեսելով իր համար: Կարծում եմ, սրանով ամեն ինչ ասված է:
Ռուբեն ԳեՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
ԲՀԿ խմբակցության պատգամավոր