Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գործունյանի պատասխանը վարչապետին (Ձայնագրություն)

Հունվար 10,2012 17:27

«Մեր հայկական աշխարհը ունի բազմաթիվ դրական օրինակներ: Մասնավորապես, երրորդ օպերատորի մուտքը մեր տնտեսության մեջ, որը բերեց շուկայական մրցակցության բարձրացման, բերեց սակագների նվազման, ինտերնետ հասանելիությանը նպաստեց: Ես անհապաղ հանձնարարական եմ տվել Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի նրանք հրապարակային պարզաբանումներ տան հանրությանը, թե ինչ խնդիրներ կան: Եվ Պետական եկամուտների կոմիտեն մանրակրկիտ բացատրություններ է տվել: Եթե որոշ տնտեսվարող սուբյեկտներ, չկատարելով իրենց հարկային պարտավորությունները, փորձում են քաղաքականացնել խնդիրը, դա շատ վտանգավոր է…»,-  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսպես էր մեկնաբանել «Փարիզյան սուրճի» արդեն նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի- Աշխեն Գործունյանի  Հայաստանից հեռանալու փաստը:

Այսօր տիկին Գործունյանը Փարիզից Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին եւ հարկային մարմինների հետ խնդրին, հայտարարեց, թե չնայած այն հանգամանքին, որ ինքը համաձայն չի եղել իր դեմ կազմված հարկային ակտի հետ, բայց վճարել է. «2010 թվականի օգոստոսին գնացի ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովսեփյանի մոտ, ասացի, որ կվճարեմ, բայց խնդրեցի, որ ժամանակ տան, պարոն Հովսեփյանն ինձ ըսավ՝ գնամ, ոչ մի բան չստորագրեմ հարկայինին հետ, ձեզ կտեղեկացնեմ, մինչեւ հիմա զանգում է»: Վ. Գործունյանը նշեց նաեւ, որ ավելի ուշ նույնաբովանդակ մի նամակ էլ գրել էին վարչապետին, որպեսզի հարկերը վճարելու համար իրեն ժամանակ տան: Այս դեպքում էլ, նրա հավաստմամբ, պատասխան այդպես էլ չեղավ. «Որեւէ երկրին մեջ, Ֆրանսիայի նման, երբ որ մեծ խնդիրներ կան, պետությունն անպայման կփորձի աջակցել, որ շարունակի աշխատել իրեն երկրին մեջ: Ինձի ընդհանրապես ոչ ոք ոչ մի բան չըրավ: Ես գիտեմ, որ Ֆրանսիայի համայնքի ամենամեծ ներկայացուցիչները պարոն վարչապետին խնդրեցին, որ աջակցեն ինձի եւ ոչ մի բան չըրին: Հետո ես ստիպված վճարեցի իմ հարկերը: Ես հիմա իրենց հետ ոչ մի խնդիր չունիմ, հարկայինի հետ իմ հաշիվները լրիվ մաքուր են»:

Ինչ վերաբերում է վարչապետի՝ բջջային երրորդ օպերատորի Հայաստան մուտք գործելուն, նա կարծում է. «Օրանժը» համաշխարհային ձեւով բոլոր երկրների հետ աշխատում է եւ «Փարիզյան սուրճը» «Օրանժի» կողքին փոքր հիմնարկ է: «Օրանժի» գալը Հայաստան, երեւի ավելի մի քիչ քաղաքական պատճառներ ուներ, որն ավելի լավ է չմեկնաբանեմ¸որովհետեւ կարող է սխալ բաներ ըսեմ: Ես ուզում եմ, որ պետությունը հասկընա, որ եթե մի կողմից ասում է սփյուռքահայությանը՝ եկեք ներդրումներ արեք Հայաստանում, պետությունն ինքը պետք է կարենա այնպես անել, որ ներդրումները քաշի դեպի Հայաստան: Ոչ թե ով որ 16 տարի առաջ, երբ որ   Հայաստանում ոչ էլեկտրականություն, հեռախոս կար, մենք՝ անհատներս, որ եկանք ներդրեցինք Հայաստանում շատ մեծ հոգիով ու հույսերով եկանք: Եթե 16 տարի հետո «Փարիզյան սուրճի» սեփականատերը որոշում է ծախել հիմնարկը, լավ պատճառներով չէ: Եթե պարոն վարչապետը մտածում է, որ ատիկա քաղաքականություն է, թող մտածի այդպես»:Gorcunyan

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031