Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնականը՝ բարեգործական ակցիա՞: ՀՀԿ փոխնախագահը անկեղծորեն խոստովանում է

Հունվար 10,2012 16:46

«Մենք միշտ էլ ասել ենք, որ հարյուր տոկոսանոց համամասնականին մենք պետք է կամաց-կամաց գանք, ապագայում դա կլինի, բայց մեր պայմաններում դա հարմար չէ: Տեսեք, այժմ մեծամասնականով , գոնե այս փուլում, առաջադրվում են այսպես ասած՝ օլիգարխները կամ գործարարները, եւ մարդիկ նրանց ընտրում են: Քանի դեռ ժողովուրդը իր ձայնը տալիս է այդ անձանց, մեծամասնականը պետք է լինի: Բնականաբար, մտավորականը, կամ ինտելիգենտ մարդը չի կարող տանիք վերանորոգել, ծախսեր անել , գործարարը կարող է, այսինքն մեր հասարակությունը դեռեւս դրա կարիքը զգում է, եւ եթե մենք փակենք այդ լուսամուտը, շատ հնարավոր է, այլ բաներ լինեն: Իսկ այս դեպքում հասարակությունը կարծես օգնության կարիք է զգում եւ հենց մեծամասնականով ընտրվող բիզնեսմենները այդ օգնությունը տալիս են: Ես այդտեղ վատ բան չեմ տեսնում, կարելի է ասել, ընտրական, բարեգործական ինչ-որ պրոցես է (ծիծաղում է,Մ.Ե.)»,-«Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ իշխանությունը չի ընդունում ընդդիմության առաջարկը՝ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու եւ մեծամասնականը վերացնելու մասին, ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը

Հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031