Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլ չափից ավելի երկրպագելը վտանգավոր է առողջության եւ կյանքի համար

Հունվար 10,2012 16:01

Ամենամոլի երկրպագուները, թերեւս, ֆուտբոլասերներն են: Իսկ նրանց մեջ ամենաբարձրաձայնները` «Լիվերպուլի» ֆանատները, որոնք նույնիսկ 2004/2005 թվականին մտել են «Գինեսի ռեկորդների գիրք»: Այդ տարի, երբ սիրելի թիմի պաշտպաններից մեկը գոլ է խփել «Չելսիի» դարպասը՝ մարզադաշտում ֆուտբոլասերների բարձրացրած աղմուկի մակարդակը հասել է 130,7 դեցիբել: Դրանից առաջ «բարձրագույն նվաճումը» պատկանել է ԱՄՆ-ի «Դենվեր Բրոնքս» ակումբի ֆանատներին` 128 դբ:

Սակայն բացարձակ ռեկորդը, թերեւս, իտալական «Նապոլիի» տիֆոզիներինն է, որոնք ուրուգվայցի լեգեոներական Էդինսոն Կավանիի` «Մանչեսթեր Սիթիի» դարպասը խփած գոլն ամբողջ քաղաքում այնքան բարձր են նշել, որ սեյսմիկ ծառայություններն ընդերքի ցնցում են արձանագրել, ինչը համադրելի է եղել թեթեւ երկրաշարժի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031