Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում հանցավոր բանդա՞ է շրջում

Հունվար 10,2012 15:50

Լոռու մարզկենտրոն Վանաձորի շրջակա գյուղերում առեւտրականները կամ պատահական անցորդները հաճախ են գիշերելու տեղ խնդրել: Վերջերս այս երեւույթն առանձնապես տարածված է դարձել մարզկենտրոնից 2 կմ հեռավորության վրա գտնվող Գուգարք գյուղում: «Գոմից դուրս եկա, մեկը հարցրեց, թե ձեր տան տղամարդը տա՞նն է, ինձ գիշերելու տեղ տվեք, ես զինվոր եմ, մոլորվել եմ էս գյուղում»,- պատմում է Գուգարքի բնակիչ Գ. Սարգսյանը:

Սարգսյանը հրաժարվել է «զինվորին» ներս թողնել, պատճառաբանելով, որ տանը հյուր ունի, իսկ Սարգսյանի տղան տնամերձի անկյունից նկատել է, որ նրան ծառերի տակ սպասող կա: «Զանգեցի հարեւանիս՝ խնդրեցի պատուհանից նայի, տեսնի ուր են գնում, պարզվել է՝ նրանց են միացել եւս 2-ը»,- պատմում է Գ. Սարգսյանը:

Նման անկոչ հյուրերի այցեր եղել են նաեւ գյուղի այլ փողոցների տներ: Հետաքրքիր է, որ գյուղացիներին դիմել են տարբեր տարիքի մարդիկ, տարբեր պատճառաբանություններով: «Այդ օրվանից հետո դուռը գիշերները փակում եմ, ցերեկն ուշադիր եմ լինում, թե ով ներս եկավ: Գուցե տարօրինակ է գյուղի համար, բայց դե կշշկլացնեն, կմտնեն»,- նկատում են Գուգարքի բնակիչները:

Գուգարքցիներն այս մասին իրավապահներին չեն պատմել, իսկ Լոռու մարզային ոստիկանության վարչությունում, 1-02-ից բացի, ոչ մի հեռախոսահամար չէր պատասխանում: «Կարծում ենք հանցավոր բանդա են դրանք, բայց դե միլիցիա դիմենք, մեզ են տանելուբերելու: Էսօր էստեղ են, վաղն ուրիշ գյուղ կգնան», -պատմում են գյուղացիները:

 Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031