Սյունիքի մարզում դեկտեմբերի 31-ից մինչու հունվարի 10-ը 6 արտակարգ դեպք է գրանցվել, որից 5-ը հրդեհ էր, իսկ 1-ը ճանապարհատրանսպորտային պատահար` մեկ տուժածով:
2010-2011 Ծննդյան տոներին գրանցվել էր 4 դեպք, որից 2ը հրդեհ էր, 2-ն էլ ճանապարհատրանսպորտային պատահար:
Տոնական օրերին ծանրաբեռնված է աշխատել մարզի շտապօգնության կայանը: Մարզկենտրոնում դեկտեմբերի 31-ից մինչ օրս շտապօգնության կայանը 185-ից ավելի կանչ է սպասարկել` սրտանոթային հիվանդությունների, ինսուլտների, ինֆարկտների նախանշաններով: Այլ ահազանգեր էլ են եղել:
Ըստ շտապօգնության կայանի ավագ բուժքույր Սիլվա Բարսեղյանի` տոն օրերին թունավորման դեպքեր չեն արձանագրվել, սակայն եղել են երիկամային եւ լեղաքարային խիթերի արձանագրում, որը սննդակարգի չարաշահման արդյունք է:
Կարդացեք նաև
Տոնական օրերին գրանցվել է մեկ մահ` սրտանոթային խրոնիկ հիվանդությամբ տառապող 63-ամյա մի սյունեցի է հանկարծամահ եղել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ