Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան. Ամեն քայլափոխի փոքրիկ սթրեսների ենք ենթարկվում

Հունվար 10,2012 15:27

«Այն,ինչ մարդիկ ապրում են տոներից հետո, կարելի է բնութագրել սթրես»,- այսօր «Ուրբաթ» ակումբում նման կարծիք հայտնեց հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը:

Նա որոշ դիտարկումներ արեց «Հետտոնական սթրեսներ» թեմայով: Նրա խոսքով, սթրեսները լինում են տարատեսակ՝ նախատոնական, տոնական եւ հետտոնական: Ըստ հոգեբանի, կան մարդիկ, ովքեր ձգտում են աշխատանքի գնալ եւ չեն սիրում տանը նստել: Նրանց ռիթմը փոխվում է ու դրանից հետո դժվարանում են հին առօրյային վերադառնալ: Խորհրդային տարիներին տոները տեւել են 2-3 օր, եւ այդպիսի տոնական վիճակից դուրս գալը հեշտ է եղել: Կարինե Նալչաջյանը խորհուրդ է տալիս՝ տոներից հետո աստիճանաբար վերադառնալ յուրաքանչյուրի համար  հաճելի առօրյային:

Մասնագետն ասում է, որ սթրեսի կարող են  հանգեցնել նաեւ պայթուցիկների «գմփոցները», որոնք հաճախ են հնչում մասնավորապես Ամանորի շրջանակներում: Դրանք ազդում են թե՛ երեխաների եւ թե՛ մեծերի վրա: Նալչաջյանի համոզմամբ, պայթուցիկները չարաշահվում են եւ պետք է սահմանափակվեն:

Տոնական ծախսերն էլ են նպաստում սթրեսի առաջացմանը. ծախսում ես մինչեւ վերջին կոպեկը, հետո կանգնում ֆինանսական խնդրի առաջ:
«Մենք ամեն քայլափոխի փոքրիկ սթրեսների ենք ենթարկվում»,- ասում է հոգեբանը:

 Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031