Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնաբարության գործի քննությունը չի ավարտվել

Հունվար 10,2012 15:13

2011-ի սեպտեմբերի 2-ին Նոյեմբերյանում 17-ամյա աղջկա բռնաբարության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 (բռնաբարություն) հոդվածի հատկանիշներով: Նշանակվել էին մի շարք փորձաքննություններ:Այս գործով կասկածվում  են երեք 17-ամյա երիտասարդներ, որոնցից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, մեկն էլ` Նոյեմբերյանի ոստիկանության մի մայորի որդին: Գործով կալանավորվածներ չկան: Գործի քննությունը սեպտեմբերի 8-ին  Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժնից տեղափոխվել էր Գեղարքունիքի մարզի Սեւանի քննչական բաժին:

Այս դեպքի մասին «Առավոտը» գրել է անցած տարվա սեպտեմբերի 6-ին եւ սեպտեմբերի 8-ին:

Սեւանի քննչական բաժնի քննիչ Վահագն Ղարիբյանը «Առավոտին» հայտնեց, որ գործի քննությունը չի ավարտվել, հարուցված քրեական հոդվածի փոփոխություն չկա: Քննիչից հետաքրքրվեցինք նաեւ գործով նշանակված փորձաքննությունների արդյունքներից: Նա ասաց, որ դրանց արդյունքները միանշանակ չեն:

Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ լրագրողների հետ զրույցում ինքն ասել է միայն, որ գործի քննությունն ընթացքի մեջ է:

Հավելենք, որ քաղաքապետի որդին` Սերգեյը, սովորում է  12-րդ դասարանում եւ այս տարի մտադիր է դառնալ բուհի ուսանող:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031