Լրահոս
Օրվա լրահոսը

Թեեւ ՖԻԴԵ-ն շամպայն խմելով ու խորոված ուտելով շախմատ խաղալ չի թույլատրում

Հունվար 10,2012 15:09

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը «Մայակ» ռադիոկայանի եթերում պատասխանելով իրեն ուղղված հարցերին` խոսել է նաեւ շախմատում ալկոհոլի մասին: «Այդ երկու երեւույթներն անհամատեղելի են: Շախմատում դա խստագույնս արգելված է: Համաձայն միջազգային օլիմպիական խարտիայի, մենք համաձայնագրեր չենք ստորագրում ալկոհոլ եւ ծխախոտ արտադրող կամ գովազդող այն ընկերությունների հետ, որոնք կցանկանային հովանավոր դառնալ: Դրա համար էլ պաշտոնական մրցաշարերում արգելված է, ասենք, շամպայնի գավաթով նստել խաղատախտակի առջեւ: Նման բան լինելու դեպքում տվյալ շախմատիստին անմիջապես պարտություն կգրանցվի: Այ, ընկերական խաղի ժամանակ ուրիշ է. կուզես շամպայն խմիր, կուզես` խորոված կեր», – ասել է ՖԻԴԵ-ի նախագահը: Նա նաեւ հատուկ ընդգծել է, որ շախմատիստների մեջ ոչ մի թմրամոլ չկա:

Հրապարակելով Իլյումժինովի այս հարցազրույցը` «Cess-news.ru»-ն ավելացնում է, որ, ցավոք, պրակտիկայում պատահում է, որ շախմատն ու ալկոհոլը լավ էլ համատեղվում են: Ընդ որում, ոչ միայն սիրողական, այլեւ` բարձր մակարդակներում: Եղել է, որ հեղինակավոր «շվեյցարականում» մրցակիցներից մեկը «բուրել» է սպիրտով:

Մենք էլ հիշեցնենք մի այլ դեպք. Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի գրոսմայստեր, 2007 թվականի դասական եւ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն Վլադիսլավ Տկաչովը մի անգամ Հնդկաստանում ընացող միջազգային հեղինակավոր մրցաշարում տուրին ներկայացել էր մի քիչ «գցած» ու ժամացույցը գործի դնելուց 10-15 րոպե հետո՝ 11-րդ քայլին, գլուխը դրել սեղանին ու քնել էր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031