Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցելու համար Երեւան են ժամանել Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի եւ Լատվիայի ներկայացուցիչներ: 12 մասնակիցներից չորսը` Գիորգի Բագատուրովը (Վրաստան), Եվգենի Սվեշնիկովը (Լատվիա), ինչպես նաեւ հայաստանցիներ Գեւորգ Հարությունյանն ու Դավիթ Պետրոսյանը գրոսմայստեր են:
Երկու տուրից հետո երկուական հաղթանակ տոնել են ռուսաստանցի միջազգային վարպետ Վլադիմիր Բելոուսը եւ հայաստանցի Վահե Բաղդասարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ