Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վտանգավոր E-երի ցուցակը

Հունվար 10,2012 14:38

Սննդային հավելումները վնասակար են առողջությանը

Ամբողջ աշխարհում սննդամթերքների պատրաստման եւ պահպանման համար կիրառվում են տարբեր տեսակի քիմիական հավելումներ եւ ներկանյութեր՝ թունավորելով մարդկային օրգանիզմը: Այդ հավելումներն օգտագործվում են նույնիսկ այնպիսի մթերքներում, որոնք մարդն օգտագործում է ամեն օր: Օրինակ՝ մեր երկրում սննդամթերք արտադրող որոշ ընկերություններ հաճախ թաքցնում են, որ իրենք օգտագործում են վնասակար հավելումներ, սակայն լաբորատոր ստուգումներն ու մարդու օրգանիզմի հակազդումներն ապացույց են այն բանի, որ տվյալ սննդամթերքից, օրինակ՝ կաթնաշոռից, թթվասերից, տուժել է օրգանիզմը: Օրենքը պահանջում է սննդամթերքի պիտակների վրա նշել դրանում առկա քիմիական հավելումները, սակայն շատ արտադրողներ այդ պահանջը հեշտությամբ շրջանցում են:

Հարկավոր է իմանալ, որ, օրինակ՝ E102-ը եւ E200-ը օրգանիզմում կարող են խաթարել վիտամին B6-ը եւ ցինկը՝ դառնալով ուռուցքների պատճառ: E102-ը կարող է առաջացնել նաեւ շրթունքների այտուց, շնչարգելություն՝ ասթմա, ցան եւ անաֆիլակտիկ շոկ: E102 հաճախ է օգտագործվում հրուշակեղենի արտադրության մեջ, եւ կարող է տալ քաղցկեղածին էֆեկտ: E110 սննդային հավելումը կարելի է գտնել տարբեր քաղցրավենիքների բաղադրությունում: E122-ն առկա է քաղցրավենիքում եւ դոնդողների համար նախատեսված բյուրեղներում, առաջացնում է տարբեր ռեակցիաներ, հատկապես շնչարգելություն: E123 հավելումն օգտագործվում է խմորեղեններում, մրգային համ ունեցող լցոններում եւ դոնդողների բյուրեղներում` առաջացնելով շնչարգելություն, էկզեմա եւ հիպերթթվայնություն: Այս ներկանյութը համարվում է ամենաթունավորը, քանի որ շատ արագ կարող է հանգեցնել քաղցկեղի: E132 ավելացվում է հաբերում, պատիճներում, պաղպաղակի, կարկանդակների եւ թխվածքաբլիթների բաղադրություններում՝ առաջացնելով սրտխառնոց, փսխում, անոթային հիպերտոնիա, ցան, շնչառական խնդիրներ, ալերգիկ տարբեր ռեակցիաներ: E155 կիրառվում է շոկոլադներում եւ այլ քաղցրավենիքներում,  կարող է առաջացնել տարբեր ալերգիկ ռեակցիաներ, հատկապես ասպիրինի նկատմամբ շնչարգելություն ունեցող անձանց մոտ:

E 210 ավելացվում է ոգելից խմիչքներում, հացաբուլկեղենում, պանրատեսակներում, համեմունքներում, քաղցրավենիքներում, դեղորայքում՝ առաջացնելով ասթմային նոպաներ, ինչպես նաեւ՝ քաղցկեղ: E211-ը համարվում է մանրէազերծ նյութ եւ օգտագործվում է սնունդն ավելի երկար պահպանելու նպատակով: Այն ավելացվում է հյութերում, կաթի մեջ, հրուշակեղենում, հացաբուլկեղենում, մսամթերքում եւ դեղորայքում, կարող է շնչարգելություն եւ քաղցկեղ առաջացնել: E212 եւ E226 ներկանյութերը կարող են առաջացնել գլխացավ, ալերգիա: E250-ը կիրառվում է մսեղենում, առանց որի՝ միսը մոխրագույն կլիներ: Այս ներկանյութի չարաշահումը քաղցկեղ է առաջացնում: E312 հավելումը կիրառվում է յուղերի, ձեթերի բաղադրությունում, կանխում է յուղալի սննդի կծվածությունը: Այն հակացուցված է փոքր երեխաներին, քանի որ կարող է առաջացնել արյան, ինչպես նաեւ՝ նյարդային խանգարումներ, իսկ մեծահասակների մոտ՝ գաստրիտ: E330 առկա է գրեթե բոլոր զովացուցիչ ըմպելիքների կազմում եւ կարող է առաջացնել բերանի խոռոչի բորբոքումներ, քաղցկեղ: E420 ներկանյութը համարվում է արհեստական շաքարի փոխարինիչ եւ օգտագործվում է քաղցրավենիքների, չրերի, դեղատնային օշարակների եւ կոսմետիկ միջոցների բաղադրությունում: Այս հավելումը եւս հակացուցված է երեխաներին, որովհետեւ կարող է ստամոքսային խանգարումների պատճառ դառնալ, իսկ ոմանց մոտ առաջացնել նաեւ փորլուծություն: E555-ը կիրառվում է աղի, կաթի փոշու եւ ալյուրի բաղադրությունում. չի թույլատրվում օգտագործել երիկամների հիվանդությունների կամ հղիության ժամանակ: E621-ն ամենավտանգավոր հավելումներից մեկն է, քանի որ կարող է առաջացնել քաղցկեղ եւ ալցհեյմերի հիվանդություն, նաեւ սրտխառնոց, գլխացավ, գլխապտույտ, թուլություն, հոգնածություն: Այն կիրառվում է ապուրներում, պանրատեսակներում, երշիկեղենում, պահածոներում: E951 սննդային հավելումը օգտագործվում է որպես շաքարի փոխարինիչ, վտանգավոր է, քանի որ կարող է 70-ից ավելի մահացու հիվանդությունների սկզբնաղբյուր դառնալ, ինչպիսիք են, օրինակ՝ մկանային սպազմերը, տեսողության վատթարացումը, խուճապի նոպաները, դժվարախոսությունը, հեւոցները, հիշողության եւ լսողության կորուստը, գլխապտույտները, գլխացավերը, դեպրեսիաները, հոգնածությունը, դյուրագրգռությունը, անքնությունը, շնչառական խնդիրները, ուղեղի ուռուցքները, սկլերոզը, էպիլեպսիան, շաքարախտը եւ այլն: E952-ը համարվում է արհեստական շաքարի փոխարինիչ, այն կարող է առաջացնել միգրեն եւ քաղցկեղ:

ԵԼԵՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031