Երեկ ռուսական օն-լայն լրատվամիջոցների եւ բլոգերների համար կարեւոր քննարկվող նորությունը Մոսկվայի պետական համալսարանի ուսանողուհի Ելենա Սադիկովի մահն էր: Աղջիկը հրաժարվել էր ՌԴ վարչապետի ծննդյան տոնի առթիվ հրապարակված պոռնո-օրացույցի վաճառքից ստացված գումարից: Ելենան մահացու հիվանդությամբ էր տառապում: Նա ընդամենը 23 տաարեկան էր:
topnews.ru-ն գրել էր՝ հայտնի է, որ Ելենա Սադիկովայի մայրը հրաժարվել էր ծրագրվող երկրորդ տիրաժից հավաքվելիք գումարից: Ասվում է, որ խոսքը գումարի մասին էր՝ մի քանի միլիոն ռուբլի: Մայրը չի ցանկացել, որ ինքը եւ իր աղջիկը ներքաշվեին ինչ-որ քաղաքական խաղերի մեջ:
Չնայած ամեն ինչին, մասնավոր ցանկությամբ կազմակերպված դրամահավաքի շնորհիվ հավաքվել է բարդ վիրահատության համար անհրաժեշտ գումարը, սակայն աղջիկը վիրահատությանը «չսպասեց». դոնորի փնտրտուքները շատ երկար ձգվեցին: Բյուրոկրատական արգելքների պատճառով աղջիկը չէր կարողացել իր արյան անալիզը հանձնել ԱՄՆի- բժիշկներին: