Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կքարաթափվեն Մյասնիկյանն ու Ծովակալ Իսակովը

Հունվար 10,2012 14:02

2 օր առաջ նորակառույց Սարալանջ պողոտայի լանջից հերթական փլուզումից ճիշտ է՝ բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չեն եղել, սակայն վնասվել է տաքսի ծառայություն մատուցող 2 ավտոմեքենա: Վտանգավոր իրավիճակը շտկելու համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգով այդ վայրում կազմակերպվել են քարաթափման աշխատանքներ:

Երեկ «Առավոտի» հարցին՝ աղետը որքա՞ն վնաս է պատճառել եւ ինչքա՞ն գումար կպահանջվի ճանապարհը վերականգնելու համար, Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից պատասխանեցին, որ աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են, եւ գումարի չափը պարզ կլինի ողջ աշխատանքներն ավարտելուց հետո. «Դա շարունակվող պրոցես է: Ամբողջ ծրագիրը պետք է իրականացվի, վերջանա, ապա նոր հայտարարվի, թե ինչքան գումար է ծախսվել: Մինչեւ հիմա արվել են առաջին անհրաժեշտության աշխատանքները»: Լրատվական վարչությունից հայտնեցին նաեւ, որ նման վտանգավոր իրավիճակներ կարող են ստեղծվել նաեւ Մյասնիկյան պողոտայում, ինչպես նաեւ Ծովակալ Իսակովի պողոտայի «Երեւանի կոնյակի գործարանի» մոտ, եւ նախատեսվում է, որ այս վայրերում էլ կատարվեն քարաթափման աշխատանքներ: Նշենք, որ միայն Սարալանջի պողոտային հարակից ժայռի մոտավորապես 200-300 մետր հատված պետք է քարաթափվեր:

Ա. Խ.

Լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031