Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անձնակազմին ներկայացվեց «Օվիրի» նորանշանակ պետը

Հունվար 10,2012 13:45

Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ–մայոր Արթուր Օսիկյանը ժամանեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն։ Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ փոխոստիկանապետի հետ ժամանել էր նաեւ երեկ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով անձնագրային եւ վիզաների վարչության պետ նշանակված Հովհաննես Քոչարյանը։

Անձնագրային եւ վիզաների վարչության դահլիճում էին հավաքվել նաեւ ոստիկանության բոլոր բաժինների եւ բաժանմունքների անձնագրային ծառայությունների պետերը։ Մինչ ոստիկանապետի տեղակալ Աթուր Օսիկյանը անձնակազմին կներկայացներ նորանշանակ վարչության պետին, նրանք շրջեցին անձնագրային եւ վիզաների վարչության շենքում, զրույցներ ունեցան շենքում գտնվող քաղաքացիների հետ՝ լսելով նրանց հուզող հարցերը։ Մի քանի հարցերի սպառիչ պատասխաններ և հանձնարարականներ տրվեցին։ Խորհրդակցությանը ներկա էր նաեւ անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել