Հայաստանի լավագույն շախմատիստ եւ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի 2-րդ համար Լեւոն Արոնյանը մրցաշրջան 2012-ը կսկսի հունվարի 14-ին Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում մեկնարկող միջազգային գերմրցաշարով: Ուժեղագույնների «A» խմբում հայ գրոսմայստերի մրցակիցները լինելու են Կարլսենը, Ռաջաբովը, Տոպալովը, Կարյակինը, Իվանչուկը, Հաշիմովը, Նակամուրան, Գելֆանդը, Կարուանան, Կամսկին, Գիրին, Նավարան եւ Վան Վելին:
Նույն մրցաշարի «C» խմբում հանդես է գալու Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ