Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քոչարյանը «պերեդաչի» ուղարկո՞ւմ է Թամամյանին»

Հունվար 10,2012 12:48

Հովհաննես Թամամյանն իբրեւ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ

«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում հիշեց, որ 2004-ի ապրիլի 2-ին «Ի պաշտպանություն «Ա1+»-ի» ստեղծված կոմիտեն մտադիր էր երթ անցկացնել՝ նշելու «Ա1+»-ի եթերազրկումը. «Մարտից սկսած բավական գրագրություններ եղան, թե արգելվում է, դուրս չգաք…Դե, ակտիվ տարի էր. 2003-ի նախագահական ընտրությունից հետո՝ 2004-ին խնդիր էր դարձել Սահմանադրական դատարանի որոշումը՝ վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Կենտրոնի ոստիկանապետ Հովհաննես Թամամյանը մարդիկ էր ուղարկում «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի մոտ: Կոմիտեի անդամներով՝ 7-8 հոգով, ես, Ավետիք Իշխանյանը, Արամ Աբրահամյանը, Վասակ Դարբինյանը, Նիկոլ Փաշինյանը, Վարդան Հարությունյանը եւ այլն որոշեցինք հանդիպել նրան: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խնդիր կա՝ մենք դիմել ենք վերադաս ատյանների, քաղաքապետարանին՝ երթի թույլտվություն ստանալու համար: Հովհաննես Թամամյանը պատասխանեց՝ ես միայն ենթարկվում եմ իմ անմիջական շեֆին: Հարցրինք, թե այսինքն՝ Երեւանի՞, թե՞ Հայաստանի՞ ոստիկանապետին: Պատասխանեց՝ ոչ, Քոչարյանին: Ու ցույց տվեց նրա լուսանկարը:

Հովհաննես Թամամյանն իբրեւ կալանավոր

Ուզում եմ հիշեցնել, որ որպես Կենտրոնի ոստիկանապետ՝ Հովհաննես Թամամյանը շատ ագրեսիվ էր իր գործունեության մեջ, վարչական կալանքների եւ այլ առումներով՝ այն աստիճանի, որ գնում ուրիշ շրջաններից բերում՝ բերման էր ենթարկում հանրահավաքների, երթերի մասնակիցներին եւ այլն: Նա իր սահմաններում, լիազորությունների շրջանակներում չէր: Եվ բոլորը գիտեին, որ Թամամյանն իր կարգավիճակով ավելի բարձր էր, քան պետական շատ պաշտոնյաներ:

Եվ հիմա ինձ հետաքրքրում է՝ Ռոբերտ Քոչարյանը գոնե «պերեդաչի» ուղարկո՞ւմ է իրեն»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031