Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորայր Մուրադխանյանը գաղափար չունի, թե ինչու է ոստիկանապետն իրեն ազատել աշխատանքից

Հունվար 10,2012 12:22

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանն իրեն աշխատանքից ազատելու մասին տեղեկացել է երեկ` հունվարի 9-ի երեկոյան, ժամը 22.30-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ինքը` Նորայր Մուրադխանյանը: Վերջինս պատասխանեց եւս մի քանի հարցի:

Պարոն Մուրադխանյան ինչո՞ւ կամ ինչի համար պաշտոնանկ արվեցիք:

Ես հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, այլ ինձ ազատել են զբաղեցրած պաշտոնից, հետեւաբար չեմ կարող ասել: Ղեկավարությունը, միգուցե գտել է, որ ուրիշն ավելի լավ կկատարի այդ պարտականությունները:

Դուք համարվում եք Ալիկ Սարգսյանի կադրը եւ նրա հետ լավ հարաբերությունների մեջ եք, հնարավո՞ր է, որ դա է պատճառ հանդիսացել:

Ես իմ ծառայությունն եմ իրականացրել եւ բոլոր ծառայության ղեկավարների հետ էլ մոտ եմ եղել: Չեմ ցանկանում անձնավորել այս որոշումը: Կա ղեկավարություն, որն իրականացնում է իր ծառայությունը: Ես ոչ մի կապ ինքս չեմ տեսնում եւ եկեք գնահատական չտամ:

Մինչեւ հրաժարականը Դուք զրուցե՞լ եք Վլադիմիր Գասպարյանի հետ, նա ակնարկներ արե՞լ է Ձեր ազատման մասին:

Ոչ: Ես այդ մասին տեղեկացել եմ երեկ  երեկոյան ժամը 22.30-ին:

Այսինքն` ձեզ համար անակնկա՞լ էր այս որոշումը:

Այո:

Իսկ Վլադիմիր Գասպարյանի հետ առհասարակ խնդիրներ ունեցե՞լ եք:

Ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել