Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Իգիթյան. «Ես հակահայկական երեւույթ եմ համարում հայկական հեռուստատեսությունը»

Հունվար 10,2012 12:16

Երգիչ-երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ համոզմամբ. «Այս ամանորյա եթերը վերստին ցույց տվեց, որ մեզանում հստակ ծրագիր է իրականացվում: Հ1-ով Թաթան էր, «Արմենիայով»՝ հաստավիզ Արմանը, եւ ընդհանրապես մնացած բոլոր ալիքներով եւս ինտերվենցիա էր` «Մգերով» սկսած, վերջացրած` հայկական փոփի մյուս ներկայացուցիչներով: Սա ուղղակի վերջն է: Ահա այս ֆոնին էլ թերեւս մշակույթի նախարարին բարձր պարգեւի են արժանացրել:
Այնպես որ մենք սեփական մշակույթը լիկվիդացնելու մեծ փորձ ունենք: Եվ ասենք, մեր հարեւան Թուրքիային ու Ադրբեջանին էլ կարող ենք այս առումով օգնել, մասնագիտական կամ գործնական խորհուրդներ տալ…
Ի դեպ, սերիալների մասին: Տարիներ շարունակ ասում ենք` վերջապես երբ պիտի հավուր պատշաճի անդրադառնանք Արցախյան ազատամարտին, մեր ժամանակների պայքարի հերոսապատումին: Մանավանդ այդ շրջանին առաջին անդրադարձը` ի դեմս «Մի վախեցիր» ֆիլմի, ուղղակի վախենալու էր, ավելին, ահավոր էր:
Հիմա, պարզվում է, հերթը հասել է ազատամարտին: Բայց… ո՞վ, ո՞վքեր են համարձակվել մոտենալ այս թեմային: Թե ինչ են ներկայացնելու հանրությանը շատ կասկածելի կարողությունների տեր այդ մարդիկ, արդեն իսկ պարզ է: Այսինքն՝ մեր աչքի առաջ ամենանվիրական բաները ձեւախեղումների են ենթարկվում: Սա մարդկային բարոյականության անկման վկայությունն է: Ընդ որում՝ այս դեպքում նպատակադրումը մեկն է` հավաքել անտաղանդներին:
Զարհուրելի է, բայց ոչինչ չենք կարող անել, որովհետեւ սա պետական ծրագիր է»:

Մեր հաջորդ զրուցակիցը՝ ճարտարապետ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԸ, որքանո՞վ է հետեւել ամանորյա եթերին. «Հայկական հեռուստատեսություն չեմ նայել, քանի որ մեր ոչ մի հեռուստաալիքից որեւէ լավ բան չեմ սպասում:
Տեսեք, կա հեռուստատեսային հանձնաժողով, բայց դրա այլընտրանքն էլ պիտի լինի: Անհրաժեշտ է նրան կից ստեղծել հասարակական մի խորհուրդ, որն իր մաղով կանցկացնի հեռուստատեսությամբ մատուցվող հաղորդումները: Ի դեպ, ես պատրաստ եմ մտավորականների մի ցուցակ տալ խորհրդին, ուր որեւէ անուն կասկածի ենթակա չի լինի: Նրանք մարդիկ են, ովքեր հստակ ասելիք եւ անելիք ունեն հեռուստատեսության քաղաքականության մեջ:
Ցավում եմ, բայց այդ հզոր զենքը մեր դեմ եւ մեր թշնամու` Թուրքիայի օգտին է աշխատում: Այն աշխատում է Հայաստանի հասարակությանը դեգրադացիայի ենթարկելու համար:
ՀՀ քաղաքացի եմ, հայ մարդ, ծագումով, գենետիկայով, համոզմունքով հայ, ինչո՞ւ պիտի ես երբեք Հայաստանի հեռուստատեսություն չնայեմ: Ի վերջո, ո՞ւմ է ծառայում այն:
Ես հակահայկական երեւույթ եմ համարում հայկական հեռուստատեսությունը»:

Անահիտ ԵՍԱՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031