Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բադալյան. ՀՀԿ-ն այնպես է աշխատել, որ Իջեւանում իրենց թեկնածուն պարտվեց

Հունվար 10,2012 11:51

Հատված  քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ հարցազրույցից

 – ՀԱԿ-ի դեպքում Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ համակիրների շարքերը կարող են լքել հուսահատվածները, հոգնածները, փոխարենը կարող են գալ թարմ ուժեր։ Այսինքն՝ գնալգալը նորմալ երեույթ Է, ե իրենք ընտրազանգված չեն կորցնում։

 

– Գնալ-գալը նորմալ եւեւույթ Է ցանկացած կուսակցության համար, բայց ընտրազանգվածի կորուստը եւ գնալ-գալն իրար հետ կապ չունեն։ Կարող են մարդիկ չգնալ, բայց դու ձեռք բերես ընտրազանգված և հակառակը։ Իսկ ես չէի ասի, թե ՀԱԿ-ն ընտրազանգված ձեռք բերեց։

– Լավ, ՀՀԿն էլ, ի դեմս Շարմազանովի, հայտարարեց, որ անցած տարում լավ են աշխատել ու գալիք ընտրություններում ֆավորիտ կուսակցություն են։

– Ցանկացած կուսակցություն էլ մամուլի ասուլիսում նշում է, որ շատ լավ են աշխատել։ Կուսակցության գործիչների հայտարարությունները դիտարկում ենք տվյալ կուսակցության PR կամպանիայի համատնքստում: Իսկ իրականությունը ցույց տվեց հակառակը՝ այնպես են աշխատել, որ Իջեւանում իրենց թեկնածուն պարտվեց։

– Արդեն որոշակի չափով հստակվել են դաշտի պատկերն ու միտումները։ Այդ որոշակիությունը կպահպանվի նաեւ ա՞յս տարի՝ հաշվի առնելով ընտրական պրոցեսները, թե՞ հնարավոր են անակնկալներ։

– Կարծում եմ՝ կպահպանվի, որովհետեւ քաղաքական դաշտում նշածս հինգ ուժերն են մնացել։ Ինչ վերաբերում Է մնացածներին՝ ՕԵԿ, «Ազատ դեմոկրատներ», Ժողկուս, Դեմկուս, Կոմկուս, ԱԺՄ եւ այլն, դրանք արդարադատության նախարարությունում գրանցված են, սակայն իրականում վիրտուալ կուսակցություններ են։ Դրանք իրական քաղաքական կյանքում զրո ազդեցություն ունեցող ուժեր են։ Ինչ վերաբերում է մոտակա չորս ամիսներին, խիստ կասկածում եմ, որ կարող են նոր ուժեր առաջանալ, եթե իհարկե, ֆորսմաժորային իրավիճակ չլինի:

Սոնա ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031