Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հատվածներ ԲՀԿ եւ ՀՀԿ արձագանքից՝ մեծամասնական ընտրակարգը վերացնելու նախաձեռնությանը

Հունվար 10,2012 11:30

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե այս պահին, երբ արդեն լրամշակվել եւ ընդունվել է նոր «Ընտրական օրենսգիրքը», իսկ մայիսյան խորհրդարանական ընտրություններին էլ շատ կարճ ժամանակ է մնացել, որքանով է իրատեսական կրկին փոխել ԸՕ-ն։ Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ում այդ հարցը չի քննարկվել, որովհետեւ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համատեղ հայտարարությունը եղել է տոնական օրերին։ Հայտնելով իր անձնական կարծիքը, Զոհրաբյանը նշեց, որ իր գնահատմամբ, իրատեսական չէ, որ այս պահին խորհրդարանը կրկին անդրադառնա ԸՕ-ին եւ լինեն փոփոխություններ. «Լինենք իրատես՝ ես չեմ կարծում, որ խորհրդարանը հիմա կգնա այդ քայլին»:

«Ժառանգության» եւ Դաշնակցության համատեղ հայտարարություն-առաջարկը Գալուստ Սահակյանն անվանեց նախընտրական PR. «Ըստ էության նրանք նախընտրակաՆ գործողություններ են անում, այս ամենը նախընտրական PR-ի տարբերակ է»։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը նաեւ շեշտեց, որ ՀՅԴ-ի ու «Ժառանգության» կատարած առաջարկը հնարավոր չէ նաեւ տեխնիկապես իրականացնել, քանզի ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ Ընտրական օրենսգիրքը ամիսներ առաջ է փոփոխության ենթարկվել։

Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031