Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է արմատապես բարելավվի քաղաքական բանավեճի մթնոլորտն ու բովանդակությունը

Հունվար 10,2012 11:22

Հայաստանում գոյություն ունի չլուծված կամ լուծման նախնական հանգրվանում գտնվող հրատապ խնդիրների մի հսկայական փաթեթ, որոնց շուրջ պարտավոր են «սրեր խաչել» եւ դրական լուծումներ գտնել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը։ Նման բովանդակային քննարկումը մեծ նպաստ կբերի ողջ երկրին եւ թույլ կտա նախընտրական պայքարը հանել վերջին 20-ամյակին բնորոշ՝ «Լեւոն, հեռացի՛ր», «Ռոբերտ, հեռացի՛ր», «Սերժ, հեռացիր» պարզունակ կարգախոսների շրջագծից։
Դրանց «մեխանիկական բազմապատկումը» անցած տարիներին ոչինչ չի տվել, քանի որ կտրվել է երկրի առջեւ կանգնած իրական խնդիրների դաշտից։
Քանզի ինչքան էլ գոռանք՝ «Պետրո՛ս, հեռացի՛ր», կամ՝ «Պողոս-նախագահ» դրանից ոչինչ չի փոխվի, եթե առաջիկա նախընտրական պայքարում արմատապես չբարելավվի քաղաքական բանավեճի մթնոլորտն ու բովանդակությունը։ Առաջինն անհրաժեշտ է մեր շուրջը կուտակվող արտաքին մարտահրավերներին ամեն րոպե պատրաստ լինելու համար, իսկ երկրորդը՝ երկրի առջեւ կանգնած հրատապ խնդիրների լուծումները գտնելու նպատակով։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031