Մեծամասնական ընտրակարգը վերացնելու վերաբերյալ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հայտարարությունից հետո, որը ողջունեց նաեւ Հայ ազգային կոնգրեսը, այդ ուժերի ներկայացուցիչների հանդիպում չի կազմակերպվել, բայց թեմայի շուրջ տեղի են ունենում առանձին քննարկումներ:
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ մեզ հայտնեց, որ «Ժառանգության» վարչությունն առաջարկում է ձեւավորել ֆորում այն ուժերի մասնակցությամբ, որոնք ողջունել են հայտարարությունը: «Ֆորումին կարող են մաս կազմել քաղաքական եւ հասարակական այլ շահագրգիռ ուժեր եւս»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»