Քաղաքական տարին կոալիցիոն կուսակցությունները սկսում են առաջիկա ընտրություններին մասնակցելու շուրջ որոշակի քաղաքական պայմանավորվածությամբ։ Անցյալ տարվա վերջին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց պատրաստակամությունը՝ մասնակցել ընտրություններին կոալիցիայի կազմում։ Ապա ադամանդակուռ շղթայով խաղալիք հովազ նվիրեց Սերժ Սարգսյանին։
Թե ինչ արժողության են ադամանդները՝ հայտնի չէ։ Սակայն, հաշվի առնելով, որ դրանք նվիրել է ԲՀԿ առաջնորդը, այն էլ Սերժ Սարգսյանին, ապա հաստատ դրանց արժեքը գերազանցում է պաշտոնյաներին թույլատրելի նվերի չափերը։
Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ
«Հրապարակ»