Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «ԲՀԿ-ն ուզո՞ւմ է ավազակապետության կազմաքանդում»

Հունվար 10,2012 11:00

www.nikol.am կայքի այցելու Գարիկը Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Պարոն Փաշինյան, ես մի բան լավ չհասկացա։ Դուք դե՞մ եք, որ հանուն, ինչպես դուք եք ասում, սերժանտական ավազակապետությունից ազատվելու, Կոնգրեսը համագործակցի հենց թեկուզ «Բարգավաճ Հայաստանի» հետ»:

 

Նիկոլի պատասխանը – Սիրելի Գարիկ, հանուն ավազակապետության կազմաքանդման ես որեւէ կուսակցության հետ համագործակցելուն դեմ չեմ։ Բայց որպեսզի որեւէ կուսակցության հետ համագործակցություն հաստատենք ավազակապետության կազմաքանդման շուրջ, առնվազն անհրաժեշտ է, որ այդ կուսակցությունը ցանկանա, չէ՞, ավազակապետության կազմաքանդում։

Ընդ որում, տվյալ իմաստով կարող է էական էլ չդիտվել, թե այդ կուսակցությունն ինչ ճանապարհ է անցել։ Վերցնենք թեկուզ դաշնակցության օրինակը, տասը տարի այդ կուսակցությունը եղել Է քոչարյանասերժական իշխող կոալիցիայի մաս, բայց տեսեք՝ «Ժառանգության» հետ համատեղ հայտարարություն Է տարածում մի կոնկրետ հարցի վերաբերյալ, եւ Հայ ազգային կոնգրեսը ողջունում է այդ հայտարարությունը, ոոովհետեւ արված Է կոնկրետ քայլ։

Չի կարելի ասել, թե այդ հայտարարությամբ Դաշնակցությունը լծվում Է ավազակապետության կազմաքանդման գործին, բայց «Ժառանգության» հետ համատեղ առաջարկում Է մի բան, որը կարող Է նպաստել դրան։ Խոսքը ԱԺ մեծամասնական ընտրական համակարգը վերացնելու եւ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկի մասին է, եւ ես ինքս, որպես քաղաքացի եւ Հայ ազգային կոնգրեսի անդամ, պատրաստ եմ հնարավոո միջոցներով աջակցել այս նախաձեռնության իրագործմանը։

ՀՅԴն-ն եւ «Ժառանգությունն» ի դեպ, այդ առաջարկն ուղղել Էին նաեւ խորհրդարանական մեծամասնությանը։ Հիմա՝ որեւէ մեկը կարո՞ղ է խանգարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ իր ԱԺ խմբակցությամբ աջակցել այս նախաճեռնությանը կամ հանդես գալ սեփական օրենսդրական նախաձեռնությամբ։ Սա կլինի կոնկրետ քայլ, որն արժանի կլինի կոնկրետ գնահատականի։ Բայց քանի դեռ կոնկրետ գործեր չկան, անկեղծ ասած՝ ինձ հասկանալի չէ Ձեր շեշտադրումը՝ Կոնգրեսը եւ ԲՀԿ-ն համագործակցե՞ն ավազակապետության կազմաքանդման շուրջ։ Դուք որեւէ պատճառ ունե՞ք պնդելու, որ ԲՀԿ-ն ուզում Է ավազակապետության կազմաքանդում կամ պատրաստ Է հանուն դրա որեւէ քայլ անել։ Համագործակցությունը լուրջ հասկացություն է, եւ եթե երկու կամ երեք սուբյեկտ համագործակցում են, կողմերից յուրաքանչյուրին փոխադարձաբար պետք է հասկանալի լինի, թե ինքն ինչ է անում, համագործակցող մյուս կողմը ինչ է անում, էն երրորդ կողմն ինչ է անում։ Երբ այս հարցերում լինի հստակություն, այն ժամանակ Էլ պարզ կլինի՝ թեկուզ տեսականորեն պոզիտի՞վ է նման համագործակցությունը, թե նեգատիվ։

Այսօր քաղաքական դաշտում լուրջ քննարկումներ են տեղի ունենում ընտրությունների օրինականությունը համատեղ ուժերով վերահսկելու շուրջ,  եւ սա շատ լուրջ, պոզիտիվ գաղափար է: Բայց եթե որեւէ մեկը համարում է, որ հնարավոր է հանուն ընտրությունների օրինականության համագործակցել ընտրակաշառք բաժանող կուսակցության հետ, ես այդ բանը դժվար եմ պատկերացնում, որովհետեւ հանուն ընտրությունների օրինականության պայքարել նշանակում է՝ պայքարել նաեւ ընդդեմ ընտրակաշառքների, ընդդեմ ընտրակաշառք բաժանողների, ընտրակաշառքը կյանքի նորմ դարձրածների եւ դա «բարեգործություն» անվանողների:

 

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031