Արթուր Բաղդասարյանի անունից ամանորյա նվերներ բաժանելու փաստը ոչ միայն տարօրինակ չէ, այլեւ նույնիսկ ընկալվում է օրինաչափ` ժամանակից շուտ իշխանական ուժերի սանձազերծած այս բացահայտ ու ապօրինի նախընտրական արշավի խորապատկերին: Միակ տարբերությունն այն է, որ եթե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կաշառում են, օրինակ, առողջապահական անվճար ծառայություններ մատուցելով, ՕԵԿ-ը որոշել է ընտրակաշառքը մատուցել կոնկրետ ապրանքների տեսքով: Օրիգինալ չէ, բայց, անխոս, տպավորիչ է, մանավանդ տոնական համընդհանուր թոհուբոհի պայմաններում:
Ի վերջո, ումի՞ց է վատը Արթուր Բաղդասարյանը: Ինչո՞ւ, ասենք, վարչապետին կարելի է անարգել, օրը ցերեկով կուսակցական մոտիվներով մարզային այցելություններ կատարել ու աշխատանքային ժամերին հանրապետականի տոմսեր բաժանել, իսկ ձեռքի հետ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն զբաղեցնող անձը չի կարող իր անունից ոչ աշխատանքային օրերին նվերներՙ հյութ, օղի բաժանել:
Արդեն ոչ մեկին չի էլ հետաքրքրում, թե օրինականից բացի, որքանով է բարոյական բարձրաստիճան անձանց կողմից իրենց պաշտոնական դիրքն ու կարգավիճակը բացահայտորեն կուսակցական շահերին ծառայեցնելը, շահագործելը: Կար¨որը` մրցավազքում ետ չընկնելն է, մյուսների համեմատ, թեր¨ս, ավելի խեղճ չեր¨ալը: Սա է ամենաժողովրդավարական ընտրություններ անցկացնելու` իշխանական ուժերի ընկալման սահմանը…
«Երկիր»