Ցյուրիխում ՖԻՖԱ-ն ամփոփեց մրցաշրջան 2011-ի արդյունքները: Երրորդ անգամ անընդմեջ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Արգենտինայի եւ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին, որին հանձնվեց ՖԻՖԱ-ի եւ «France Fotball» ֆուտբոլային հանդեսի «Ոսկե գնդակ» մրցանակը:
Տարվա լավագույն կին ֆուտբոլիստ դարձավ Ճապոնիայի կանանց ազգային հավաքականի կիսապաշտպան Հոմարե Սավան:
Որոշվեցին նաեւ տղամարդկանց եւ կանանց հավաքականների լավագույն մարզիչները` համապատասխանաբար, Խոսեպ Գվարդիոլան «Բարսելոնա» եւ Նորիո Սազակին` Ճապոնիայի կանանց ազգային հավաքական:
Տարվա լավագույն գոլի հեղինակ ճանաչվեց Բրազիլիայի ազգային հավաքականի եւ «Սանթոսի» հարձակվող Նեյմարը (տեսանյութում):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ