Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասցիները` հոգեւոր մայրաքաղաքում (Տեսանյութ)

Հունվար 09,2012 23:53

«Անսպասելի էր տեսնել մեկ վայրում այսքան եկեղեցիներ եւ խաչքարեր: Երբ մտա Մայր Աթոռ, մի տեսակ ջերմություն, էներգիա զգացի»,- Aravot.am-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր տպավորությունները հայտնեց Կովկասի ինստիտուտի ուսանողուհի, ազգությամբ տաջիկ Գուլջահոն Համրոզոդան:

Մինչ հայերը տոնական այս օրերին շարունակում են հյուրեր ընդունել կամ հյուր գնալ, ոմանք էլ` աշխատել, Երեւանի Կովկասի ինստիտուտի օտարերկրացի ուսանողներն այսօր որոշել էին մեկնել Էջմիածին` ավելի լավ ծանոթանալու հայերի պատմությանը, կրոնին ու մայրաքաղաքից դուրս կյանքին:

Ուսանողներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ եկեղեցիներ:

Ղրղըզստանից` Սալամատ Օրունտաեւին հատկապես հայկական եկեղեցիների ճարտարապետությունն էր գրավել. «Այն նման չէ քրիստոնեական մյուս եկեղեցիներին, քանի որ պահպանվել է այնպես, ինչպես 301 թվականին էր` քրիստոնեությունը ընդունելու ժամանակաշրջանում»:

Ճարտարապետական կառույցներով հիացած Գուլջահոնին զարմացրել էին Սուրբ Գայանեի մոտակայքում հավաքված աղբն ու ցեխակույտերը, իսկ ազգությամբ տաջիկ Ֆարանգիզ Բահարիին` մայրաքաղաքից դուրս` դեպի Էջմիածին տանող ճանապարհին խաղատների առատությունը. Տաջիկստանում արգելված է նման խաղատների գոյությունը:

Սբ. Գայանեի բակում մի քանի երիտասարդ աղ էին բերել, որպեսզի քահանան օրհներ եւ մինչ վերջինս աղոթք էր էր անում, երիտասարդները բարձրաձայն ծիծաղում էին: Կովկասի ինստիտուտի Տալղատ Ակիշովն ամեն կերպ փորձում էր հասկանալ նրանց ծիծաղելու պատճառը, բայց հայաստանցի համակուրսեցիներն այդպես էլ չկարողացան բացատրել, թե աղն օրհնելու մեջ ինչն էր ծիծաղելի:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031