Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետը հրամաններ ստորագրեց: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշված պաշտոնին է նշանակվել ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության իրավաբանական վարչության պետ: