Եմենում հայտարարել են քարե դարին պատկանող թվով 200 հանածոների հայտնաբերման մասին: Այս մասին տեղեկանում ենք bbc.co.uk-ից:
Գերեզմանները, որոնցում հայտնաբերվել են զմռսված մումիաները եւ դրանց հետ միասին թաղված պարագաները, գտնվում են մայրաքաղաք Սանայից հյուսիս-արեւմուտք տեղակայված լեռներում՝ ալ-Մախվատ գավառում: Ըստ հնեաբան Մոհամեդ Ահմադ Քասիմի՝ այդ պեղածոներն իրենցից ներկայացնում են ժայռերի մեջ փորված շիրիմներ, եւ ունեն մի քանի խցիկներ՝ կախված մարմինների քանակից: Նրա խոսքերով՝ միայն մի շրջանում գտել են ուշ պալեոլիթին պատկանող ավելի քան հազար առարկաներ:
Պալեոլիթը կամ քարե դարը սկսվել է մեր թվարկությունից 2,5 մլն տարի առաջ եւ ձգվել մինչեւ մ.թ.ա. 10 հազար տարի առաջ, երբ նախամարդն օգտագործում էր միայն քարե գործիքներ: