Այսօր Աթենքի ազգային պատկերասրահից գողացված երեք նկարներից մեկը Պաբլո Պիկասոյի հեղինակածն էր: Այդ մասին հաղորդել է bbc-ն՝ հղում անելով հունական ոստիկանությանը: 1939թ.-ին ստեղծված, 56սմ երկարությամբ եւ 40 սմ լայնությամբ այդ նկարում Պիկասոն աբստրակտ ոճով պատկերել է կանացի գլուխ: 1949 թվականին նկարիչը դա նվիրել է հույն ժողովրդին:
Գողացված նկարներից մյուսը պատկանում է աբստակտ գեղանկարչության հիմնադիրներից մեկի՝ հոլանդացի նկարիչ Փիթ Մոնդրիանի վրձնին: 1905 թվին ստեղծված այդ նկարում պատկերված է ջրաղաց՝ գետի մոտ:
Երրորդ գողացված նկարը գրաֆիկա է՝ 17-րդ դարի իտալացի նկարիչ Մոնկալվո մականունով Գուլյելմո Կաչիայի գործն է եւ պատկերում է Ալկալացի Դիեգոյին: