Տոնական օրերին մի շարք համայնքերում երեխաների համար միջոցառումներ էին կազմակերպվում՝ Ձմեռ պապի մասնակցությամբ: Հունվարի 4-ին Աջափնյակ համայնքում նման համերգային ծրագրի ընթացքում Ձմեռ պապի հանդիսավոր մուտքի ժամանակ ծածանվում էին ՀՀԿ դրոշները: Այնպիսի տպավորություն էր, որ այդ համայնքի Ձմեռ պապը հանրապետական էր եւ իր կուսակիցները եկել էին նրան երկրպագելու:
Aravot.am-ն Աջափնյակ համայնքի կրթության եւ մշակույթի բաժնից փորձեց ճշտել՝ այդ տոնական միջոցառումը որեւէ հովանավոր ունե՞ր: Բաժնի պետը վստահեցրեց, որ ոչ մի հովանավոր էլ չի եղել, իսկ մեր հարցին՝ այդ դեպքում ՀՀ եռագույն դրոշի փոխարեն ինչո՞ւ էին ծածանվում ՀՀԿ-ի դրոշները՝ նա պատասխանեց. «Հանրապետական կուսակցությունն էր կազմակերպել»: Հասկանալով մեր հարցման համատեքստը բաժնի պետը վստահեցրեց, որ համայնքի բյուջեից միջոցառման համար ոչ մի կոպեկ չեն ծախսել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ