Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի 26-ամյա որդին խեղդամահ է եղել

Հունվար 09,2012 18:56

Ամանորյա տոներից մեկ օր առաջ  իր սեփական ավտոտնակում խեղդվել է Շիրակի  մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի 26-ամյա որդին: Վերջինս, գյումրեցիների պատմելով, բացել է ավտոտնակը, նստել մեքենայի մեջ, միացրել է շարժիչը` փորձելով այն տաքացնել ու վարել, սակայն այդ ընթացքում թունավորվել է  շարժիչի արտադրած գազից: Նրան փրկել ոչ մի կերպ չի հաջողվել:

Նա դատավորի միակ որդին էր,  որը նոր էր ավարտել ասպիրանտուրան և դեռ ամուսնացած չէր:  Մարտին Սարոյանը նրանից բացի ունի երկու դուստր: Նշենք, որ դատավորը թեև ծնունդով շիրակցի է, երկար ժամանակ`մոտ 13 տարի աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն փաստացի բնակվում է  մայրաքաղաքում, դեպքը տեղի է ունեցել հենց այնտեղ: Ներկա պահին դատավոր Սարոյանին է հանձնված երկու աղմկոտ գործերի քննություն. Գյումրու էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Տաթևիկ Փանոսյանի դեմ կաշառակերության ու պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով հարուցված քրեական գործը, ինչպես նաև ընդդիմադիր ազատամարտիկ Ժորա Աթոյանի` պետությանը  խաբելու ու կեղծ կենսաթոշակ ստանալու մեղադրանքը: Այս երկու գործերն էլ պիտի լսվեին երկու օրից, բայց հասկանալի պատճառով դրանք դեռ կհետաձգվեն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031