Հունվարի 9-ին Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում չեն վերսկսվել դասերը: Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանն ասաց, որ մարզի դպրոցներում ձմեռային արձակուրդները կշարունակվեն մինչեւ հունվարի 16-ը, հնարավոր է նաեւ` մինչեւ հունվարի 23-ը:
Տավուշի մարզում հիմա տաք, կարծես գարնանային եղանակ է, դպրոցներն էլ ունեն ջեռուցման համակարգեր:
Զարմանալի է, որ Տավուշում դպրոցական արձակուրդները շարունակվում են, իսկ հարեւան Լոռու մարզում, որտեղ ավելի ցուրտ է՝ հունվարի 9-ին վերսկսվել են դասերը: Լոռիում դասի չեն հաճախում միայն 1-4 դասարանցիները, որոնց ուսումնական պարապմունքները կվերսկսվեն հունվարի 23-ից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև