Հայաստանում ֆուտբոլի երկրպագուներ կան անհիշելի ժամանակներից: Թեպետ տարիներ շարունակ մեր ազգային հավաքականը չէր կարողանում հասնել ինչ-որ արդյունքի, սակայն դրանից ֆուտբոլասերների քանակը չէր պակասում:
Հաճախ տարբեր վայրերում ու տարբեր առիթներով կհանդիպենք Բարսա-Ռեալ, Մանչեսթր-Լիվերպուլ << մինի>> մենամարտերի , ու այդպես շարունակ: Այսօր մենք ականատեսն ենք լինում մեր ազգային հավաքականի անհամեմատելի գեղեցիկ խաղին, հազարավոր մարդիկ գնում են մարզադաշտ հետեւելու խաղին, ու այստեղ առաջանում են անհերքելի փաստեր. ֆուտբոլ երկրպագում են նաև աղջիկները:
Նորություն չէ կարծում եմ , թե մեր երկրում, թե աշխարհում կանանց ֆուտբոլի երկրպագումը:
Հայ աղջիկները 90 րոպե կանգնում են դաշտում, բարձր երգում, որպեսզի ոգեշնչեն տղաներին: Այս ամենին հետեւելով ակամայից ցանկություն է առաջանում ուշադրություն դարձնել տղաների, ու առհասարակ մարդկանց վերաբերմունքին այս փաստի նկատմամբ:
Այսօր մենք ունենք այնպիսի երկրպագուների բանակ, որ 12-րդ խաղացող ասվածը դարձել է իրական ու անբաժանելի:
Ամեն պահ ոգեւորելով թիմին, երգելով` հայեեեեր հայեեեր հայեեեր, ուժ ու եռանդ տալով, մենք այսօր ունենք սպասված արդյունք: Այս ընթացքում տեսնելով մի շարք մարդկանց մեծ աշխատանքը՝ ես փորձեցի իմ փոքրիկ շնորհակալությունը հայտենել նրանցից` հատակպես աղջիկներից:
Աննա Միքայելյան
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])