Ո՞ւմ է պատկանում աշխարհի ամենաուժեղ հարվածը բռնցքամարտում:
Հնարավոր չէ խոսել կիլոգրամների կամ նյուտոնների մասին, քանի որ նախ` ոչ ոք չի չափել բոլոր ուժեղագույն բռնցքամարտիկների հարվածի ուժը, ապա` հարվածները կարելի է բաժանել երկու խմբի, որոնք թեեւ կարող են ուժային նույն ցուցանիշն ունենալ, բայց միանգամայն տարբեր ներգործություն:
Մարզված տղամարդու ձեռքի հարվածի ուժը տեղավորվում է 200-1000 կգ-ի սահմաններում: Ու հետաքրքիր է, որ մարդուն «անջատելու» համար բավական է 150 նյուտոնը (մոտ 15 կգ), եթե այն հասցվում է ծնոտի շրջանին:
Այսպիսով՝ բացարձակ ուժաչափ գոյություն չունի: Բայց կարծիք կա, որ բռնցքամարտի պատմության մեջ ամենաուժգին հարվածը Մայք Թայսոնինն է եւ այն պտտվում է 800 կգ-ի սահմաններում: Այդպիսի հզորության հարվածը բավական է ոչ միայն մրցակցին նոկաուտի ենթարկելու, այլեւ` սպանելու համար: Մնում է սփոփվել, որ ամեն մի բռնցքամարտիկ չունի հարվածի այդպիսի ուժ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ