Լրահոս
Օրվա լրահոսը

«Քնեց հետս, խաբեց ու վերջում էլ սիրեց»

Հունվար 09,2012 17:02

«Ես հիմա երեխա ունեմ, սիրում եմ ամուսնուս, երջանիկ եմ»: Վարդուհին մի քանի տարի առաջ չէր էլ մտածում, որ կարող է լինել երջանիկ: «Անգամ ինքնասպանության մասին եմ մտածել»: Վարդուհին սիրահարված էր իրենց շենքից մի տղայի. անունը` Բագրատ: «Հենց տեսնում էի բակում է, ինչ- որ պատրվակով իջնում էի բակ` խանութ, հարևանի երեխային էի տանում զբոսանքի, իսկ նա երբեք ինձ վրա չէր նայում»: Սակայն Վարդուհին գտնում է տղայի հետ խոսելու միջոց: «Նոր էր Հայաստանում տարածվել одноклассники.ру կայքը: Գրանցվեցի ուրիշի տվյալներով, գտա Բագրատին և գրեցի»: Նրանք սկսեցին շփվել վիրտուալ աշխարհում, Վարդուհին Բագրատին ասել էր իր զգացմունքների մասին: «Այդ ժամանակ չէի հասկանում, որ տղաների հետ պետք չէ այդքան անկեղծ լինել»: Վարդուհին և Բագրատը որոշում են հանդիպել. «Հիշում եմ նրա հայացքը, երբ տեսավ ինձ, շատ էր զարմացել: Սկսեցինք ընկերություն անել: Բագրատը ինձ ասում էր, որ դեռեւս պետք չէ ոչ մեկ իմանա մեր զգացմունքների մասին, ես էլ, իհարկե, անում էի այնպես, ինչպես ցանկանում էր նա»: Հանդիպում են մեկ ամիս. «Այնուհետեւ եղավ այն, որի համար փոշմանում եմ ամենաշատը: Նա եղավ իմ առաջին տղամարդը: Ես երջանիկ էի: Սիրում էի նրան կյանքիցս շատ»:  Դրանից մի երկու ամիս հետո Վարդուհիենց շենքից մի կին աղջկան կանչում է իրենց տուն: Բագրատի ընկերոջ մայրն էր: «Տիկին Ռոզան ինձ ասաց, որ իր որդու ընկերները հավաքվել էին իրենց տանը, Բագրատը պատմել էր մեր միջեւ տեղի ունեցածը, և ներկայացրել մանրամասներ: Տիկին Ռոզան ինձ խոստովանեց, որ չէր պատմի, եթե ինձ, և իմ ընտանիքին լավ չճանաչեր ու խնդրեց, որ Բագրատին չասեմ, որ ինքն է հայտնել ինձ»: Վարդուհին ասում է, որ չի հիշում, թե ինչպես է հասել տուն: «Գլուխս պտտվում էր, շունչս կտրվում էր, չէի զգում ոչինչ. բթացել էի»: Բագրատի զանգերին չէր պատասխանում, մի քանի օր հետո տղան գնում է Վարդուհիենց տուն: «Հենց տեսա, աչքերիս դիմացը սեւացավ, հազիվ ինձ պահեցի, գոռում էի անիմաստ, ասացի, որ գիտեմ, թե ինչպես է գլուխ գովացել ընկերների մոտ, և էլ երբեք չեմ ուզում տեսնել իրեն: Երդվեց, որ սիրում է, որ հիմար է եղել, բայց ես ատում էի նրան, նույնքան էլ սիրում: Ամիսներ պահանջվեց, որ ուշքի գամ»: Վարդուհին պատմում է`զգում էր, որ Բագրատը փոշմանել է, սիրում է իրեն, բայց ինքը չէր կարողանում ներել. «Քնեց հետս, խաբեց ու վերջում էլ սիրեց, բայց արդեն ուշ էր»:
Հետո հանդիպում է ներկայիս ամուսնուն. «Նա հասկացավ ինձ, և մենք ամուսնացանք: Ուրիշ ոչինչ չեմ ցանկանում պատմել»: Վարդուհին, երբ գալիս է հայրական տուն`ծնողներին տեսության, պատահում է, որ հանդիպում է Բագրատին. «Չգիտեմ, ինչ եմ զգում, երբ տեսնում եմ նրան, բայց ներսումս ինչ որ բան, հաստատ, կատարվում է: Երեւի ներել եմ նրան. չէ որ սիրում էի»:

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031