Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բլոգեր. «Հոգնած տոնից բդապաշտ»

Հունվար 09,2012 16:42

Կանխատեսում. «Շուտով ազգային օրհներգն էլ երևի կլառնետով կնվագեն»

Առաջին աշխատանքային օրը բլոգեր Omnia Vanitas-ը տեղադրել է հետեւյալ բանաստեղծությունը.

Հոգնած տոնից բդապաշտ,
Բլինչիկներից, դոլմայից,
Աղանձից կանեփաշատ՝
Վերադարձա օֆֆ լայնից:

Վերադարձա վիրտուալ,
Թող հուրհրա իմ պատին
Հրավառ ողջույն կամրադաց,
Ու… կարոտս տրտմագին:

Քանզի շատ եմ կարոտցած
Ընկերացս լայքերին,
Եվ հեշթեգին թվիթթերաց,
Եվ կենդանի մատյանին:

Նախընտրական գզվրտոց,
Վե՛րջ մայոց կալենդարին…
Ի՜նչ էլ լինի էս թվոց՝
Շնորհավո՛ր ձեր նոր տարին…

«Ինչը մեջս տպավորվեց էս նոր տարուց» գրառմամբ բլոգեր Noni_no’s-ը գրում է. «Առաջ նոր տարվա ժամը 12:00 որ խփում էր, միացնում էին Արամ Խաչատրյանի վալսը: Էս տարի ժամը 12-ին հետևեց կլառնետային ռաբիզը:

Շուտով ազգային օրհներգն էլ երևի կլառնետով կնվագեն»: Նաեւ հավելում է. «Մտածում եմ, էս տարի էլ ես գնամ ռեստորան, պարեմ, ձայնագրեմ, թող ցույց տան»:

Ներկայացնենք նաեւ բլոգեր Մարատ Յավրումյանի տարվա ամփոփումից.  «Տարին փոխվեց, փոխվեցի՞ն հույսերը, սպասումները, ակնկալիքները, հավատը … միգուցե փոխվեցին, միգուցե, չգիտեմ՝ ավելի շուտ, երևի՝ ոչ, միայն տարեմուտն ու տարեսկիզբն են ստիպում մտածել, որ ինչ-որ բան փոխվեց, ինչ-որ բան պիտի փոխվի։ Իսկ կար այնպես ու մնաց այնպես, ինչպես կար։
Եվս մեկ տարի, երևի ոչ հերթական, երևի հերթական, չգիտեմ, անորոշության զգացումը հաստատ թույլ չի տա ավելի տեղին գնահատել տարին, ինչպիսին որ էր այն։ Չնայած գնահատել չեմ ուզում, ավելի շուտ դասեր քաղել եմ ուզում, ավելի շուտ՝ սովորել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031