ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով գտնվելու է Թուրքիայում հունվարի 9-13-ը: ԵԽ պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Անկարայում նա հունվարի 9-10-ը հանդիպելու է Թուրքիայի նախագահին եւ վարչապետին, խորհրդարանի նախագահին, կուսակցությունների ղեկավարներին, արտաքին գործերի եւ արդարադատության նախարարներին, նաեւ այցելելու է Աթաթուրքի դամբարան: Հունվարի 11-ին Անկարայում նա հանդիպելու է կրոնական առաջնորդներին, եւ մասնավորապես՝ Պոլսո հայոց փոխպատրիարքին: Իսկ հունվարի 12-ին նա այցելելու է սիրիացի փախստականների ճամբար: