Velocity Micro ընկերությունը Լաս-Վեգասում կայանալիք CES 2012 միջազգային ցուցահանդեսին պատրաստվում է ներկայացնել աշխարհի ամենափոքր պրոյեկտորը, որը կարողանում է ցուցադրել WXGA թույլատրությամբ 1280 x 768 պատկերներ:
Shine Projector անվանմամբ սարքը ունի 82,8 х 109,2 х 30,5 մմ չափսեր և կշռում է 255 գրամ: Ընկերության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ սարքը համալրված է նաև Mini HDMI և USB մուտքերով:
Պրոյեկտորի գնի ու վաճառքի մեկնարկի մասին տեղեկություններ դեռևս չկան:
PCNews.am