Հայ Ձմեռ պապն իր լապլանդացի գործընկերոջից տարբերվում է միայն եկամուտի չափով։ Նա նույնիսկ ամաչեց նշել, թե որքան է վաստակում: Նրա աշխատավարձն անգամ հաստատագրված չէ, վճարում են, որքան կամենան:
Իսկ ահա իրենց մասնագիտությունը Ամանորին ուղիղ նշանակությամբ կիրառող լուսանկարիչները լիցենզավորված Ձմեռ պապիներից ետ չեն մնում։ Երեւանի հրապարակներում Նոր տարվա սիմվոլիկայի հետ անմահանալու պահն արժե 1000 դրամ։ Իսկ եթե մարդիկ իրենց խցիկով են նկարվում, ապա վճարում են 200-ից 500 դրամ, ըստ խղճի ու գրպանի պարունակության։ Լուսանկարիչները վստահեցնում են, որ ստացված եկամուտն ամբողջությամբ իրենց չեն պահում:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ