Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեռուցման համակարգ չունեցող 20 դպրոցների 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը երկարաձգվել է

Հունվար 09,2012 15:29

Հիմք  ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 28.12.2011թ. Երևանի քաղաքապետին ուղղած շրջաբերական գրությունը, 16.05.2011թ. «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» հ.563–Ն հրամանը և քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝  09.01.2012թ զեկուցագիրը` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ Երևանի անհատական ջեռուցման համակարգ չունեցող թվով 20 դպրոցների 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը երկարաձգվել է մինչև  2012 թվականի հունվարի 20-ը , իսկ  1-ին և 2-րդ դասարանցիներինը՝  մինչև փետրվարի 3-ը ներառյալ։

Նույն կարգադրությամբ ջեռուցման համակարգ ունեցող դպրոցներում  2-րդ կիսամյակի դասերը  1-ին և 2-րդ դասարաններում կսկսվեն 23.01.2012թ., իսկ 3-12րդ դասարաններում՝ 09.01.2012 թվականից։

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

Հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել