Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով, վաղվանից պետք է օդի ջերմաստիճանը իջներ եւ առատ ձյուն գար, սակայն այսօր «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանն Aravot.am-ին հայտնեց, որ մինչեւ հունվարի 11-ը օդի ջերմաստիճանի փոփոխություն չի լինի, այսինքն՝ ըստ նրա, դեռ փոքր-ինչ տաք ու արեւոտ կլինի:
Գագիկ Սուրենյանի խոսքերով, եղանակային փոփոխություններ հնարավոր է լինի հանրապետության արեւմտյան շրջաններում՝ թույլ ձյան տեսքով:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ