Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաչի օգնությամբ մեղք գործողները

Հունվար 09,2012 14:54

Մի խելոք մարդ ժամանակին ասել է. «այնպես եմ ուզում գտնել այն մեկին, որին կարող եմ անկեղծ վստահել արցունքները իմ»: Մեկ այլ խելոք նկատել է, որ արցունքները ելք չեն դժբախտության պահին: Ես լացել չեմ ուզում, այնպես էի ուզում այս տարվա առաջին նյութը խնդիր ու ցավ չլիներ: Բայց չի լինում: Հայաստանում աշխարհի վերջը արդեն եկել է ու դրա համար չի լինում: Իսահակյանի գուշակած ոգու սովն է եկել ու դրա համար չի լինում: Մարդկային լկտիությունը երկինք է հասել ու դրա համար չի լինում:

Տոն օրերին սովորականից շատ օգտվեցի տաքսի ծառայություններից: Երկու մեքենայի մեջ հաշվիչի վրա խաչ ու Հիսուսի պատկերն էր փակցված: Որ տաքսիների հաշվիչները խաբում են՝ գաղտնիք չի, 5 կմ-ն 700 դրամ, 6 կմ-ն՝ 800 դրամ եւ այլն: Ուր էլ գնաս մի 200 դրամ խաբել են ուզում: Վարորդներն էլ մի բան չեն. քշում են ոչ թե քո ուզած, այլ՝ իրենց նախասիրած ճանապարհով ու մի  200 դրամ էլ այստեղ «շահում»: Ավել գումար տալիս կամ չեմ տալիս միայն ու միայն իմ կամքով: Եղել են դեպքեր, երբ ավել փող չեմ տվել ու վարորդի սուտ դժգոհությանը ի պատասխան առաջարկել եմ ինձ դատի տալ ու տեսնենք թե ով կշահի: Այս առաջարկից հետո վարորդը, որպես կանոն, հեռանում է: Հարցը գումարի չափը չէ: Հարցը այն է, որ չեմ թույլ տա ինձ խաբել:

Դառնամ Ծննդյան տոներին իմ նստած այն տաքսիներին, որոնց մեջ հաշվիչի վրա խաչ ու Հիսուսի պատկերն էր փակցված: «Խելոք» վարորդները խաչը այնպես էին սոսնձել հաշվիչին, որ չէր երեւում թե քանի կմ է անցել մեքենան, բայց երեւում էր, թե որքան պետք է վճարի ուղեւորը: Բառիս բուն իմաստով՝ ապշեցի: Ուրեմն խաչի տակ մեղք ենք գործում: Ուրեմն տաքսու վարորդը իջավ այն հոգեւորականի մակարդակին, որը եկեղեցին ու իր խաչը բիզնեսի գործիք է դարձրել: Չդիմացա ու վարորդին ասացի՝ պոկիր խաչը որ տեսնեմ թե ինչքան ենք անցել ու մեկ կմ-ն 100 դրամով վճարեմ: Պատասխանից արդեն կրկնակի ապշեցի՝ «պոկեմ որ հաշվիչը վնասվի ու փչանա՞»: Նախ՝ չի փչանա: Բայց եթե անգամ այդպես է, ուրեմն խաբել կարելի է, Սուրբ խաչն ու Հիսուսի նկարը մեղքեր գործելուն ծառայեցնել կարելի է, իսկ ահա այս արատներից հրաժարվել՝ թեկուզ հաշվիչի վնասվելու գնով՝ չի կարելի:

Մեկ ուզում էի զանգել քաղաքապետարանի կամ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության թեժ գծերին, բայց ապշածությունից ուշգի գալով հասկացա որ անիմաստ է: Խաչն ու Հիսուսի նկարը անարգելով մարդկանց խաբող տաքսի ծառայություն կարող է լինել երկու դեպքում. կամ տերը պաշտոնյա է, կամ պատասխանատու պաշտոնյան անտարբեր է խաչի նկատմամբ էլ, Հիսուսի էլ, մարդկանց էլ, կարեւորը իր փողն է: Նման դեպքերում ոչ մի հեռախոսազանգ հարություն չի տա պաշտոնյայի մեռած խղճին: Այլ բան է պետք: Սկզբի համար բոլորի համար թող պարտադիր լինեն Աստծո 10 պատվիրաններից ընդամենը երկուսը՝ 8-րդ ու 10-րդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031