Լրահոս
Օրվա լրահոսը

2012թ. I կիսամյակում ՀՀ տնտեսությունը կբախվի վարկավորման աճի դանդաղեցման բացասական ազդեցությանը

Հունվար 09,2012 14:42

2012թ. առաջին կիսամյակում Հայաստանը կբախվի վարկավորման աճի դանդաղեցման բացասական ազդեցությանը, ասվում է Զարգացման եվրասիական բանկի /ԶԵԱԲ/ 2011թ. դեկտեմբերի «ԱՊՀ Մակրոմոնիտոր» զեկույցում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ԶԵԱԲ-ն նշում է, որ աշխարհում 2008թ. ճգնաժամին համանիշ տնտեսական ցնցումների բացակայության պարագայում այդ ազդեցությունը չափավոր կլինի:

Զեկույցում ասվում է, որ Հայաստանի բանկային համակարգը դանդաղեցրել է տնտեսության վարկավորման աճի տեմպերը. հատկացված վարկերի անվանական ծավալը 3-րդ եռամսյակի արդյունքներով նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 5,4%-ով: Մինչդեռ 2-րդ եւ 1-ին եռամսյակներում վարկավորման աճը կազմում էր համապատասխանաբար 10,4% եւ 8,6%:

ԶԵԱԲ-ը նշում է, որ վարկային ակտիվության նվազեցումը դեռեւս ակնհայտորեն չի ազդել բանկերի կայունության ցուցանիշների դինամիկայի վրա:

Հայաստանի տնտեսության հեռանկարների վերաբերյալ ԶԵԱԲ-ի գնահատականը ավելի երկարատեւ հեռանկարում ընդհանուր առմամբ լավատեսական է: «Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի տնտեսությունը, հատկապես` շինարարության ոլորտում ներդրումների լճացման պայմաներում դրսեւորում է 4-5% աճ, մենք ակնկալում ենք տնտեսական աճի աստիճանական արագացում, նվազագույնը մինչեւ 6-7%` հաշվի առնելով այս ոլորտներում տնտեսական ակտիվության գոնե չափավոր աճի վերականգնումը»,- ասվում է զեկույցում:

Միաժամանակ, ԶԵԱԲ-ը նշում է, որ Հայաստանի տնտեսությունն ունի կառուցվածքային բնույթի որոշակի խնդիրներ. ամենաբարձր գործազրկությունը տարածաշրջանում (Համաշխարհային բանկի 2008թ. տվյալներով` 28,6%, իսկ մինչեւ 24 տարեկան երիտասարդների շրջանում` 50%), ինչպես նաեւ արտաքին հաշվեկշռի մշտական դեֆիցիտ:

«Երկու խնդիրների երկարաժամկետ լուծումը, ըստ ամենայնի, Հայաստանի տնտեսության մրցունակության ավելացման, շուկայական մենաշնորհի մակարդակի նվազեցման, բիզնեսի պայմանների բարելավման եւ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման մեջ է: Տնտեսության արտաքին կայունության ավելացման պայման է հանդիսանում արտահանման դիվերսիֆիկացիան, որի 60%-ից ավելին ներկայումս կազմում են մետաղներն ու հանքաքարերը, ինչպես նաեւ ՀՆԱ-ի համեմատ արտաքին պարտքի աստիճանական նվազեցումը»,- ասված է ԶԵԱԲ-ի զեկույցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031