Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանը կրթության վրա կծախսի 460 միլիոն դրամ

Հունվար 09,2012 14:23

Կապան համայնքի 2012 թվականի բյուջեն 959,253 միլիոն դրամ է՝ 8,1 տոկոսով կամ մոտ 72 միլիոն դրամով ավելի, քան 2011-ի բյուջեն էր: Սեփական եկամուտներ՝ 377,5676 միլիոն դրամ՝ ընդհանուր եկամուտների 39,4 տոկոսը, որը նախորդ տարվանից ավելի է 5,409 միլիոն դրամով:

Ըստ պատասխանատուների, ընթացիկ տարվա բյուջեն իրատեսական եւ սոցիալական է:

2012 թվականի բյուջեի առյուծի բաժինը՝ 460,348 միլիոն դրամ, հասել է կրթական ոլորտին; Ամենափոքր մասնաբաժինը սոցիալական պաշտպանության ոլորտինն ՝ 19,513 միլիոն դրամ:

2012-ին քիչ ավելի բարձր աշխատավարձ կստանան քաղաքապետարանին ենթակա կառույցների աշխատողները, իսկ ահա ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման ծախսերը նվազել են 8,9 տոկոսով: Նախատեսված է նաեւ նորոգել Կապանի բազմաբնակարան շենքերի վերելակներն ու տանիքները, համայնքային նշանակության փողոցները, ընդլայնել կանաչապատ տարածքները, խաղահրապարակներ նորոգել ու նորերը կառուցել, լուծել թիվ 2 մանկապարտեզի, թիվ 2 երաժշտական դպրոցի եւ մանկական գեղարվեստական դպրոցի ջեռուցման հարցը, Կապանի սոցիալապես անապահով մոտ 1000 ընտանիքի դրամական օգնություն տրամադրել եւ այլն:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031