www.sociology.am կայքը հրապարակել է գիտության ոլորտի հետ կապ ունեցող մարդկանց վարկանիշային սանդղակը ` ըստ նրանց մարդկային, բարոյական նկարագրի, ըմբռնելու, հասկացնելու կարողությունների, նաեւ կազմակերպչական, ստեղծագործական ունակությունների: Գիտնականների վարկանիշը ձեւավորվել է կայքի այցելուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով:
Ընդհանուր միավորներով, առաջատարների հնգյակը հետեւյալ տեսքն ունի` Յուրի Սարգսյան 186 / 14.93%, Ալբերտ Սարգսյան 114 / 9.15%, Դավիթ Գյուրջինյան 105 / 8.43%, Բաբկեն Հարությունյան 78 / 6.26%, Ռադիկ Մարտիրոսյան 69 / 5.54%:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանը 6-րդ տեղում է` 60 / 4.82% արդյունքով, տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը` 38 / 3.05% արդյունքով՝ 9-րդում, 13-րդ տեղում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն է 36 / 2.89% արդյունքով, իսկ 14-ում՝ բժշկականի ռեկտորը` Դերենիկ Դումանյանը՝ 33 / 2.65%: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը 17-րդ հորիզոնականն է զբաղեցնում 24 / 1.93% արդյունքով: Մանկավարժականի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը` 29-րդ տեղում է (12 / 0.96%):
Ըստ .sociology.am-ի, մարդկային, բարոյական նկարագրով առաջին տեղում Յուրի Սարգսյանն է, նա առաջին հորիզոնականն է զբաղեցնում նաեւ ըմբռնելու, հասկացնելու, կազմակերպչական, ստեղծագործական կարողություններով, բոլոր առումներով վերջից առաջինը` 31-րդ հորիզոնականում Ռոբերտ Վարդանյանն է: Մարդկային, բարոյական նկարագրով 5-րդ տեղում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն է, 6-րդ տեղում Արա Ավետիսյանն է:
Ըստ www.sociology.am-ի կազմած վարկանիշային սանդղակի, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հայկ Դեմոյանը բարոյական է 3.1%-ով, Դերենիկ Դումանյանը` 2.6, Կորյուն Աթոյանը՝ 3.3, Արամ Սիմոնյանը` 1.9%-ով: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի բարոյականությունը www.sociology.am-ի այցելուները գնահատել են 0.95%, նույնքան էլ` Յուրի Շուքուրյանինը եւ Ռոբերտ Վարդանյանինը: Առաջին հորիզոնականում գտնվող Յուրի Սարգսյանի բարոյական նկարագիրը գնահատվել է ընդամենը 14.76%: Այնպես որ, զարմանալի չէ, որ մյուսների արդյունքներն ավելի ցածր են:
Ըստ ստեղծագործական կարողությունների՝ ԲՈՀ-ի նախագահի պաշտոնակատար Արտուշ Ղուկասյանը 22-րդ տեղում է, Ռուբեն Միրզախանյանը` 29, Հայկ Դեմոյանը` 9 եւ այլն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ